13:11  ,  16 օգոստոսի, 2021

Պատմության 2-րդ ֆուտբոլիստը, որը գոլ է խփում Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Բեռլինի «Հերտայի» նորեկ Ստևան Յովետիչը, գոլի հեղինակ դառնալով «Քյոլնի» դեմ գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրի խաղում (1:3), կրկնել է պատմական ռեկորդ:

Չեռնոգորիայի հավաքականի հարձակվողը պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Եվրոպայի թոփ-5 առաջնություններից (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) յուրաքանչյուրում, հաղորդում է OptaFranz-ը:

31-ամյա Յովետիչն ավելի վաղ գոլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակոյում», իտալական «Ինտերում» ու «Ֆիորենտինայում», իսպանական «Սևիլիայում» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիում»:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էր միայն ռումինացի հարձակվող Ֆլորին Ռեդուչեյուն: Նա գոլ էր խփել «Մոնակոյում», իսպանական «Էսպանյոլում», գերմանական «Շտուտգարտում», անգլիական «Վեստ Հեմում», իտալական «Բարիում», «Բրեշիայում», «Վերոնայում» ու «Միլանում»:

Հիշեցնենք, որ Ստևան Յովետիչն այս ամռանն է տեղափոխվել «Հերտա»: 2017 թվականից նա հանդես էր գալիս «Մոնակոյում», որի կազմը վերջերս լքել էր ազատ գործակալի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով