10:57  ,  16 օգոստոսի, 2021

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երկրորդ տեղն են գրավել ԱՄՆ-ում (ֆոտո)

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ում ընթացող գեղասահքի Lake Placid Ice Dance International մրցաշարում:

Ռիթմիկ պարի ելույթից հետո Կարապետյանը և Սենեկալը 68.80 միավորով առաջատարն էին, իսկ ազատ ծրագրից հետո զբաղեցրել են երկրորդ տեղը: 2 ծրագրերի համագումարում նրանք վաստակել են 170.99 միավոր:

Մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ-ը ներկայացնող Կարոլին Գրին – Մայքլ Պարսոնս զույգը, որը հավաքել է 174.98 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում