21:29  ,  15 օգոստոսի, 2021

Մադրիդի «Աթլետիկոն» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հաղթանակով սկսեց Պրիմերայի նոր մրցաշրջանը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սելտա» - «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 59, 11մ - Անխել Կոռեա, 23, 64

Հեռացումներ՝ Ուգո Մալյո («Սելտա»), 90+9, Մարիո Էրմոսո («Աթլետիկո»), 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս