20:50  ,  15 օգոստոսի, 2021

«Արարատ-Արմենիայի» երրորդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Փյունիկին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ Աչքի ընկավ նաեւ քենիացի կիսապաշտպան Ալվին Տերան։

«Արարատ-Արմենիան» երրորդ հաղթանակը տարավ եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկն» ունի 3 միավոր եւ 6-րդն է։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0։3

Յուսուֆ Օտուբանջո, 22, 45, Ալվին Տերա, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում