18:53  ,  15 օգոստոսի, 2021

«Ալաշկերտը» պարտվեց «Վանին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղում հյուրընկալեց Չարենցավանի «Վանին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ռուսաստանցի հարձակվող Վլադիմիր Ֆիլիպովը եւ կիսապաշտպան Զավեն Բադոյանը։

«Վանը» երկու պարտությունից հետո տարավ առաջին հաղթանակը եւ 3 միավորով 7-րդն է։ «Ալաշկերտը» երկու խաղում երկու պարտությունից հետո նախավերջինն է։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Ալաշկերտ» - «Վան»՝ 0։2

Վլադիմիր Ֆիլիպով, 51, Զավեն Բադոյան, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում