Գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 5:2 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ: Դորտմունդցիներից դուբլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:
«Բորուսիայի» կազմում անցկացրած 61 խաղերում 21-ամյա Հոլանդը դարձել է 62 գոլի հեղինակ: Օրեր առաջ նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Վեհենի» հետ գավաթային խաղում:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բորուսիա Դ.» - «Այնտրախտ»՝ 5:2 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 23, Տորգան Ազար, 32, Էրլինգ Հոլանդ, 34, 72, Ջիովանի Ռեյնա, 72 – Ֆելիքս Պասլակ, 27 (ինքնագոլ), Յենս Հաուգե, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում