13:53  ,  14 օգոստոսի, 2021

Էդմեն Շահբազյանն ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն (ֆոտո)

UFC-ում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանն ամուսնության առաջարկ է արել իր ընտրյալին: Նրա ընկերուհ Կրիստինան դրական պատասխան է տվել:

Շահբազյանն անակնկալ է մատուցել ընկերուհուն: Նա տեսանյութեր է տեղադրել Ինստագրամի Story բաժնում:

Հիշեցնենք, որ Էդմեն Շահբազյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 6-ին: UFC 268 մրցաշարում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովը (10-3):

23-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա մայիսին՝ միավորներով պարտվելով շվեդ Ջեկ Հերմանսոնին: Դա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն էր UFC-ում: Խառը մենամարտերում անցկացրած 13 հանդիպումներում Շահբազյանը տարել 11 հաղթանակ ու կրել 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում