10:52  ,  14 օգոստոսի, 2021

Bellator. Գեղարդ Մուսասին պաշտպանեց տիտղոսը (ֆոտոշարք)

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին պաշտպանել է տիտղոսը:

ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքի Mohegan Sun մարզապալատում տեղի ունեցած Bellator 264 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը մրցել է 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ և երրորդ ռաունդում հաղթել տեխնիկական նոկաուտով:

Մուսասին նկատելի առավելություն ուներ ամբողջ մենամարտի ընթացքում: Երկրորդ ռաունդում նա մոտ էր ժամանակից շուտ հաղթանակին, սակայն մրցակիցը դիմացավ: Երրորդ ռաունդում հայ մարտիկի հարվածաշարի ընթացքում մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ արձանագրելով տեխնիկական նոկաուտ:

Մուսասին խառը մենամարտերում տարավ 48-րդ հաղթանակը: Նա կրել է նաև 7 պարտություն ու գրանցել 2 ոչ ոքի:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվել էր Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

Ֆոտո՝ Mmajunkie.usatoday.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում