20:52  ,  13 օգոստոսի, 2021

«Նոան» ուժեղ էր ԲԿՄԱ-ից

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երրորդ տուրում Պրեմիեր լիգայի նորեկ ԲԿՄԱ-ն ընդունեց փոխչեմպիոն «Նոային» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ 30-ամյա կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը։

«Նոան» 3 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն 3 պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

ԲԿՄԱ - «Նոա»՝ 1։2

Գրենիկ Պետրոսյան, 78 - Գեղամ Հարությունյան, 16, 29

Հեռացում՝ Էդուարդ Էմսիս («Նոա»), 82, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում