14:22  ,  13 օգոստոսի, 2021

Գեղարդ Մուսասի vs Ջոն Սոլթեր. Հայացքների մենամարտ (ֆոտո)

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին (47-7-2) օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում կանցկացնի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Հայ մարտիկն ուժերը կչափի 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի (18-4) հետ:

Bellator 264 մրցաշարի գլխավոր մենամարտի նախօրեին անցկացվել է կշռման պաշտոնական արարողությունն ու հայացքների մենամարտը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվել էր Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում