21:19  ,  12 օգոստոսի, 2021

«Չելսին» հայտարարեց Ռոմելու Լուկակուի տրանսֆերի մասին (ֆոտո)

Լոնդոնի «Չելսին» հայտարարեց Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերից» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի մասին։ 28–ամյա ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Իտալական եւ անգլիական մամուլը գրել էր, որ Լուկակուի համար «Չելսին» վճարել է 115 միլիոն եվրո։ Նա «Չելսիի» համակարգում եղել է 2011-2014 թվականներին: Այդ ընթացքում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել նաեւ անգլիական «Վեստ Բրոմվիչում» ու «Էվերտոնում»:

Նախորդ մրցաշրջանում բելգիացին «Ինտերի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 30 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

View this post on Instagram

A post shared by Chelsea FC (@chelseafc)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում