20:54  ,  12 օգոստոսի, 2021

ԵԼ. «Ալաշկերտ» - «Կայրաթ» խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է ղազախական «Կայրաթին»։ Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։

«Ալաշկերտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն։

Հյուրերը վերջնամասն անցկացնում են 10 ֆուտբոլիստներով։ 62–րդ րոպեին հեռացվեց Բելառուսը ներկայացնող պաշտպան Դենիս Պոլյակովը։

«Կայրաթի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Ալմաթիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ, հիմնական ժամանակ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Կայրաթ» (Ղազախստան)՝ 2։2  (առաջին խաղ՝ 0։0)

Ժոզե Էմբալո, 43, 50 - Այբոլ Աբիկեն, 45+1, Արթուր Շուշենաչեւ, 61

Հեռացում՝ Դենիս Պոլյակով («Կայրաթ»), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով