17:48  ,  12 օգոստոսի, 2021

Եվրոպայի լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտն» օգոստոսի 12-ին կընդունի ղազախական «Կայրաթին»։ Հայտնի է Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Տիագո Կամետա, Տարոս Ոսկանյան, Դիդյե Կադիո, Դեյան Բոլյեւիչ, Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Դավիդ Խուրցիձե, Ջեյմս, Աղվան Պապիկյան, Ժոզե Էմբալո։

«Ալաշկերտ» - «Կայրաթ» հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 19։00–ին։

Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ և կապահովի առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Ալաշկերտ» - «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) - «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին: Առաջին խաղում «Ֆոլան» հյուրընկալվելիս հաղթել է 2:1 հաշվով:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով