Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հանդիպում է ունեցել Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ու մարզիչ Հայկ Գևորգյանի հետ։ Հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում հնչել են երկկողմ շնորհավորանքներ, քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հետ կապված տարբեր հարցեր։ Այն անցել է ջերմ և աշխատանքային մթնոլորտում։
Կողմերը շնորհակալություն են հայտնեցին միմյանց և ընդգծել, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում