18:11  ,  10 օգոստոսի, 2021

Մեսին օդանավակայանի պատուհանից ողջունել է ՊՍԺ-ի ֆանատներին եւ մեկնել է ակումբի մարզաբազա (ֆոտո, վիդեո)

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Փարիզ եւ օդանավակայանի պատուհանից ողջունել է ՊՍԺ-ի ֆանատներից։ 34-ամյա ֆուտբոլիստը մեկնել է փարիզյան ակումբի մարզաբազա, որտեղ կանցնի բուժզննում եւ կկնքի երկու տարվա պայմանագիր։

ՊՍԺ-ն պաշտոնական էջերում արդեն տեղադրել է տեսահոլովակ Մեսիի ձեռքբերման մասին։ Փարիզյան ակումբում Մեսիի տարեկան աշխատավարձը կկազմի 35 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:

Մեսիի տեղափոխության մասին Ինստագրամում գրել է նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ 

ՊՍԺ-ն օգոստոսի 10-ին Մեսիի շնորհանդեսի համար ամրագրել է Էյֆելյան աշտարակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում