15:44  ,  10 օգոստոսի, 2021

UFC. Էդմեն Շահբազյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը

UFC-ի մարտիկ Էդմեն Շահբազյանը հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 6-ին: UFC 268 մրցաշարում ամերիկահայ մարզիկի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովը (10-3), հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը:

23-ամյա Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա մայիսին՝ միավորներով պարտվելով շվեդ Ջեկ Հերմանսոնին: Դա նրա երկրորդ անընդմեջ պարտությունն էր UFC-ում:

Խառը մենամարտերում անցկացրած 13 հանդիպումներում Շահբազյանը տարել 11 հաղթանակ ու կրել 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում