12:58  ,  10 օգոստոսի, 2021

Ռուս դարպասապահը կխաղա Հայաստանի առաջնությունում

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքը» պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» սան, 20-ամյա դարպասապահ Վլադիսլավ Յարուկովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վլադիսլավ Յարուկովը հանդես է եկել Ռուսաստանի Մ-16 հավաքականում, ինչպես նաև խաղացել է «Դինամո-2»-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության մեկնարկային 2 տուրերում «Նորավանքը» պարտվել է «Ուրարտուին» և հաղթել «Փյունիկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս