11:18  ,  10 օգոստոսի, 2021

Լուկա Դոնչիչի նոր պայմանագիրը՝ 207 միլիոն դոլար

Սլովենիայի հավաքականի բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը կերկարաձգի Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Դալասի» հետ պայմանագիրը:

ESPN-ի համաձայն՝ կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր՝ 207 միլիոն դոլար աշխատավարձով:

«Դալասի» ղեկավարները ժամանել են Դոնչիչի հայրենի քաղաք Լյուբլյանա, որտեղ առաջարկ են արել նրան: Կողմերը եկել են փոխհամաձայնության:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Դոնչիչի միջին արդյունավետությունը կազմել է 27.7 միավոր: «Դալասը» նվաճել էր փլեյ-օֆֆի ուղեգիր, սակայն առաջին փուլում պարտվել էր «Լոս Անջելես Կլիպերսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում