20:42  ,  9 օգոստոսի, 2021

Խոակին Կապառոսի հանդիպումը ֆուտբոլի ակադեմիայի սաների հետ

ՀՖՖ Տեխնիկական տնօրինության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպել է ֆուտբոլի ակադեմիայի՝ 2009 թ. ծնված ֆուտբոլիստների հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով տեսանյութ ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպումից:

Իսպանացի մասնագետը պատասխանել է պատանի ֆուտբոլիստների հարցերին, տվել խորհուրդներ, միասին դիտել տեսանյութեր հաղթական խաղերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում