18:44  ,  9 օգոստոսի, 2021

NBA-ի նախկին խաղացողը հիշել է Կոբի Բրայանտին ու վաստակել 81 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մի շարք թիմերում խաղացած Այզեա Թոմասը Սինգապուրի Pro-Am league-ի խաղում վաստակել է 81 միավոր:

Հանդիպումից օրեր առաջ 32-ամյա ամերիկացին սոցցանցերում հիշատակել էր ավիաաղետում զոհված լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին:

«Կարատում եմ իմ ընկեր Կոբիին»,- թվիթերյան էջում գրել է Այզեա Թոմասը:

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը NBA-ի պատմության մեջ մեկ խաղում ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստն է (81 միավոր): Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Ուիլտ Չեմբերլենը, որը մեկ խաղում հավաքել է 100 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս