13:55  ,  9 օգոստոսի, 2021

Ծնվել է Թայսոն Ֆյուրիի 6-րդ զավակը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ծնվել է 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի 6-րդ զավակը: Աղջկան ավանակոչել են Աֆինա Ֆյուրի: Այդ մասին Ֆյուրին հայտնել է սոցցանցերում:

Մինչև այս Թայսոն Ֆյուրին ու իր կին Պերիսն ունեին 2 դուստր ու 3 որդի:

Սպասվում է, որ բրիտանացին հաջորդ մեդնամարտը կանցկացնի հոկտեմբերի 9-ին՝ երրորդ անգամ մրցելով ամերիկացի Դեոնտեյ Ուայդլերի հետ:

Ֆյուրիի և Ուայդլերի միջև առաջին մենամարտն անցկացվել է 2018-ի դեկտեմբերին և ավարտվել ոչ ոքի: 2020-ի փետրվարին 32-ամյա բրիտանացին նոկաուտի էր ենթարկել 35-ամյա ամերիկացուն և նվաճել նրան պատկանող WBC-ի չեմպիոնական գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English