20:04  ,  8 օգոստոսի, 2021

«Ռոմայի» նորեկը (ֆոտո)

«Ռոման» հայտարարեց բրազիլական «Պալմեյրասից» Մատիաս Վինյայի տեղափոխության մասին։ Իտալական ակումբը 23-ամյա ուրուգվայցի կենտրոնական պաշտպանի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 5 համարի խաղաշապիկով։

Transfermarkt.com-ը հայտնում է, որ պորտուգալացի ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Մատիաս Վինյայի համար վճարել է 13 միլիոն եվրո։

2020թ․ հունվարից «Պալմեյրասում» հանդես եկած Մատիաս Վինյան բրազիլական թիմում անցկացրել է 69 հանդիպում, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում