18:54  ,  8 օգոստոսի, 2021

«Արարատն» ուժեղ էր «Վանից»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում Երեւանի «Արարատը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»։

Նվազագույն հաշվով առավելության հասավ «Արարատը»։ Գոլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

«Արարատը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6-ական միավոր ունեն նաեւ հաջորդ երկու տեղերում ընթացող «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան»։ «Վանը» երկրորդ պարտությունը կրեց։

Հայաստանի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր

«Վան» - «Արարատ»՝ 0։1

Սերժ Դեբլե, 53

Հեռացում՝ Էմանուել Միրեկու («Վան»), 34, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում