17:10  ,  8 օգոստոսի, 2021

Ծանրամարտն օլիմպիական ծրագրից հանելու համար ՄՕԿ-ը հեշտացրել է ընթացակարգը

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն այսուհետեւ իրավունք կունենա առանց ՄՕԿ-ի նստաշրջանում հավանություն ստանալու հանել մարզաձեւեր Օլիմպիական խաղերի ծրագրից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Որոշումն ընդունվել է Տոկիոյում տեղի ունեցած ՄՕԿ-ի նստաշրջանում։

Մարզաձեւը կհանվի օլիմպիական ծրագրից, եթե «համապատասխան միջազգային ֆեդերացիան չի կատարում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի որոշումները կամ եթե միջազգային ֆեդերացիայի գործողությունները ստվեր են գցում օլիմպիական շարժման հեղինակության վրա»։

Փոփոխության պատճառը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ կապված դոպինգային եւ կոռուպցիոն սկանդալներն են։

Մեծ է հավանականությունը, որ ծանրամարտը կհանվի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրից։ Բարեփոխումների եւ ՄՕԿ-ի գործկոմի պահանջների կատարման դեպքում, մարզաձեւը դարձյալ կընդգրկվի օլիմպիական ծրագրում 2028 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում