15:25  ,  8 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովը Հայաստանի դրոշով՝ փակման արարողությանը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է (63 կգ):

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում անցկացվող արարողությունն առանց հանդիսականների է:

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի դրոշակակիրներն էին Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հովհաննես Բաչկովը դարձել է բրոնզե մեդալակիր: Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտել էր 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե և 69-րդն է մեդալային հաշվարկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ