15:02  ,  8 օգոստոսի, 2021

Արմեն Շահգելդյանը հեռացավ «Սեւանի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Սեւանի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հեռացել է պաշտոնից։ Ակումբի պաշտոնական հայտարարությունում նշվում է․

«Օգոստոսի 7-ին VBET Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երկրորդ տուրում «Սևանը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտություն կրեց «Ուրարտուից»։ Հանդիպման ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում մեր ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի միջև։ Կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են դադարեցնել համագործակցությունը։

«Սևան» ակումբը շնորհակալություն է հայտնում Արմեն Շահգելդյանին կատարած աշխատանքի համար, և ցանկանում հետագա հաջողություններ մարզչական կարիերայում»։

«Սեւանը» 15 անընդմեջ հաղթանակ էր տարել մինչեւ «Ուրարտուի» հետ խաղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս