09:33  ,  8 օգոստոսի, 2021

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի 7-րդ անընդմեջ օլիմպիական տիտղոսը (ֆոտո)

Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը կրկնեց տղամարդկացն ազգային թիմի հաջողությունը՝ նվաճելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկացիները մրցեցին Ճապոնիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 90։75 հաշվով։ ԱՄՆ-ի թիմի կազմում լավագույններն էին Բրիթնի Գրայները (30 միավոր), Էյժա Ուիլսոնը (19 միավոր) եւ Բրիանա Սթյուարթը (14 միավոր)։

ԱՄՆ-ի թիմը 7-րդ Խաղերում անընդմեջ նվաճում է տիտղողը։

Ընդհանուր մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը 38 ոսկե, 39 արծաթե, 33 բրոնզե մեդալով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող Չինաստանն ունի 38 ոսկե, 31 արծաթե եւ 18 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում