00:51  ,  8 օգոստոսի, 2021

ՊՍԺ-ն սկսեց հաղթանակով, Միշել Տեր-Զաքարյանը «Բրեստում» մեկնարկեց «Լիոնի» հետ ոչ ոքիով (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում փոխչեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լիգա-1-ի նորեկ «Տրուայի» նկատմամբ:

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: ՊՍԺ-ից աչքի ընկան թիմի նորեկ Աշրաֆ Հակիմին ու արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

«Բրեստը» Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ առաջին խաղում հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց «Լիոնի» հետ՝ 1:1: Ֆրանսահայ մասնագետն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Բրեստը», իսկ դրանից առաջ 2017-ից աշխատում էր «Մոնպելյեում»:

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Տրուա» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Օուալիդ Էլ Հաջամ, 9 – Աշրաֆ Հակիմի, 19, Մաուրո Իկարդի, 21

«Լիոն» - «Բրեստ»՝ 1:1 (տեսանյութ)

Իսլան Սլիմանի, 62 – Իրվին Կորդոնա, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս