00:34  ,  8 օգոստոսի, 2021

Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկը մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Վեհենին» և դուրս եկավ 1/16 եզրափակիչ: Հյուրերի բոլոր գոլերը խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

«Բորուսիայի» կազմում անցկացրած 60 խաղերում 21-ամյա Հոլանդը խփել է 60 գոլ:

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: «Բորուսիան» գործող գավաթակիրն է և նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է «Լայպցիգին»:

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Վեհեն» - «Բորուսիա Դ.»՝ 0:3 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 26, 31, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում