23:15  ,  7 օգոստոսի, 2021

Ղրղզստանի հավաքականի հարձակվողը կխաղա «Վանում»

Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել Ղրղզստանի ազգային հավաքականի հարձակվող Էրնիստ Բատիրկանովի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ղազախական «Կիզիլ-Ժար» և Ղրղզստանի «Դորդոյ Բիշկեկ» ակումբներում: 2019-2020թթ. մրցաշրջանում նա «Դորդոյ Բիշկեկի» կազմում դարձել է Ղրղզստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում