21:54  ,  7 օգոստոսի, 2021

«Ուրարտուն» 4 գոլ խփեց «Սևանին», խաղի առաջին հարվածը կատարեց Արթուր Դավթյանը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ուժեղագույնների լիգայի նորեկ «Սևանի» նկատմամբ: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովը:

Հանդիպման առաջին հարվածը կատարեց Արթուր Դավթյանը, որը 41 տարի անց Հայաստանին օլիմպիական մեդալ էր պարգևել սպորտային մարմնամարզությունում։ Օրեր առաջ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր էր դարձել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ուրարտուն» 3:0 հաշվով հաղթել էր «Նորավանքին», իսկ «Սևանն» ուժեղ էր գտնվել Չարենցավանի «Վանից» (5:2):

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Ուրարտու» - «Սևան»՝ 4:1

Նարեկ Գրիգորյան, 45+2, Օլեգ Պոլյակով, 63, 80, Ուգոչուկվու Իվու, 78 - Տիմուր Ռուդոսելսկի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում