20:10  ,  7 օգոստոսի, 2021

Նարեկ Աբգարյանի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

Թեթևագույն քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանի 16-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում հաղթական է ստացվել:

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած մենամարտում 29-ամյա բռնցքամարտիկը միավորներով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 18 մենամարտից 13-ում հաղթել է:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 16 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2020թ. դետեմբերի 17-ին Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում և պարտվել մեքսիկացի Էդուարդու Բաեզին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում