18:10  ,  6 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Իտալիայի եւ Ջամայկայի տիտղոսները 4х100 մետրում (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում տեղի ունեցան 4х100 մետր փոխանցումավազքի եզրափակիչները։

Տղամարդկանց պայքարն ավարտվեց իատալացիների հաղթանակով՝ 37,50 վայրկյան։ Ոսկե մեդալակիրներ դարձան Լորենցո Պատան, Լամոնտ Մարսել Ջեյքոբսը, Էսեոսա Ֆոստինե Դեսալու եւ Ֆիլիպո Տորտուն։

Փոխչեմպիոն հռչակվեց Մեծ Բրիտանիայի թիմը՝ 37,51։ Բրոնզե մեդալները նվաճեցին կանադացիները՝ 37,70։

Կանանց եզրափակիչում անգերազանցելի էր Ջամայկայի քառյակը՝ 41,02 վայրկյան։ Չեմպիոն հռչակվեցին Բրիանա Ուիլյամսը, Էլեյն Թոմփսոն-Հիրան, Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսը եւ Շերիքա Ջեքսոնը։ Երկրորդը վերջնագիծ հասավ ԱՄՆ-ի թիմը՝ 41,45։ Երրորդ տեղը գրավեց Մեծ Բրիտանիայի թիմը՝ 41,88։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով