14:53  ,  6 օգոստոսի, 2021

Իսպանացի մարզիչը գլխավորել է «Ուրարտուի» ակադեմիան

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուի» ակադեմիայի գլխավոր մարզիչ է նշանակվել է իսպանացի Պաբլո Գարսիա Կայարգան, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանացի մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է Սանտանդերի «Ռասինգը», որտեղ նա համակարգել է մինչև 16 և 17 տարեկան թիմերի աշխատանքը։

Կայարգան մանկապատանեկան ֆուտբոլում աշխատանքային մեծ փորձ ունի և աշխատել է 5-ից 10, 14-ից 15 տարեկան երեխաների հետ, գլխավորել է նաև «Ռիբամոնտան ալ Մար» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը։

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար, շատ կարևոր քայլ է իմ կարիերայի համար։ Արդեն ամբողջությամբ ներգրավված եմ աշխատանքային գործընթացին և ամեն ինչ կանեմ ակումբին հնարավորինս օգտակար լինելու համար»,- ասել է Պաբլո Գարսիա Կայարգան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս