00:51  ,  6 օգոստոսի, 2021

«Բարսելոնան» տպավորիչ տեսահոլովակով շնորհակալություն է հայտնել Մեսիին

«Բարսելոնան» շնորհակալություն է հայտնել 34-ամյա Լիոնել Մեսիին՝ ներկայացնելով արգենտինացի ֆուտբոլիստի լավագույն դրվագներից պատրաստած տեսահոլովակ։

Մեսին հեռացավ «Բարսելոնայից»։ Կողմերը նոր պայմանագիր չկնքեցին։ Նախորդ պայմանագիրն ավարտվել էր հուլիսի 1-ին։

«Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիրն այս տարի էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի գլխավոր հավակնորդն է Արգենտինայի հավաքականի հետ առաջին անգամ Ամերիկայի գավաթը նվաճելու շնորհիվ։

Մեսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004 թվականին։ Նա  Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում