00:31  ,  6 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» 6 տարվա պայմանագիր կնքեց Ջեք Գրիլիշի հետ (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Աստոն Վիլայից» կիսապաշտպան Ջեք Գրիլիշի տեղափոխության մասին։ Անգլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է վեց տարվա պայմանագիր։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում նա հանդես կգա 10 համարի խաղաշապիկով։

Բրիտանական մամուլը գրել էր, որ Գրիլիշի համար մանչեսթերյան ակումբը կվճարի 117 միլիոն եվրո։

Ջեք Գրիլիշը «Աստոն Վիլայի» սան է։ Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում