21:46  ,  5 օգոստոսի, 2021

RAC1. Մեսին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Կատալոնիայի գլխավոր ռադիոկայան RAC1–ը։ Նշվում է, որ Մեսին չի հավատում կատալոնական ակումբի նախագծին։ Իսպանական Marca-ն եւս հաղորդում է Մեսիի եւ «Բարսելոնայի» անհաջող բանակցությունների մասին։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան վերանայել է առաջարկը՝ խնդրելով ֆուտբոլիստին համաձայնել աշխատավարձի զգալի կրճատման։

Մեսին արձակուրդից հետո վերադարձել է Կատալոնիա։ Սպասվում էր, որ առաջիկայում 34-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում