23:05  ,  5 օգոստոսի, 2021

Կապառոսը հանդիպել է «Ուրարտուի», ԲԿՄԱ-ի եւ «Արարատ-Արմենիայի» մարզիչների հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպել է  «Ուրարտուի», ԲԿՄԱ-ի ու «Արարատ-Արմենիայի» մարզիչների հետ։ Իսպանացի մասնագետը լուսանկար է հրապարակել Ինստագրամում։

Հանդիպմանը մասնակցած «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան էջում արած գրառումով շնորհակալություն է հայտնել մարզիչին այցելության համար եւ լավագույնը մաղթել ազգային հավաքականին առաջիկա խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով