20:45  ,  5 օգոստոսի, 2021

Յան-Կշիշտոֆ Դուդան՝ աշխարհի գավաթակիր

Լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան նվաճեց շախմատի աշխարհի գավաթակրի տիտղոսը։ Եզրափակիչում լեհ գրոսմայստերը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի հետ եւ երկու դասական պարտիաներում առավելության հասավ 1,5։0,5 հաշվով։

Յան-Կշիշտոֆ Դուդան նվաճեց նաեւ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր եւ 110 հազար դոլար մրցանակային գումար։

Սերգեյ Կարյակինը նույնպես ստացավ 2022 թվականին անցկացվելիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Երրորդ տեղի համար մրցամարտում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2։0 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։ Կիսաեզրափակիչում Կարլսենը պարտվել էր Դուդային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում