19:52  ,  5 օգոստոսի, 2021

ԵԼ. «Ալաշկերտը» չհաղթեց Ալմաթիում, Գլիշիչը վրիպեց 11 մետրանոցից

Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց ղազախական «Կայրաթին»: Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0։

36–րդ րոպեին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ստացավ 11 մետրանոցի հնարավորություն, սակայն բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը վրիպեց։

«Կայրաթի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12–ին։

Հիշեցնենք, որ «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Եվրոպայի լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղ

«Կայրաթ» - «Ալաշկերտ»՝ 0։0

Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ»), 36 (դարպասաձող)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով