17:20  ,  5 օգոստոսի, 2021

Լուի վան Գալը պատմել է, թե ինչու է 3-րդ անգամ գլխավորել Հոլանդիայի հավաքականը

Լուի վան Գալը մեկնաբանել է իր նշանակումը ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Հոլանդական ֆուտբոլը միշտ մոտ է եղել ինձ, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնն առանցքային գործոն է մեր ֆուտբոլի զարգացման հարցում:

Մինչև առաջիկա խաղերը քիչ ժամանակ է մնում, և դրանք կարևոր կլինեն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հարցում: Այդ պատճառով հիմա ամբողջ ուշադրությունը սևեռված է խաղացողներին ու աշխատանքի հանդեպ մոտեցմանը: Ինձ նշանակել են հենց դրա համար»,- 69-ամյա հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Լուի վան Գալի ու Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. աշխարհի առաջնության ավարտը: Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ֆրանկ դե Բուրի հրաժարականից հետո:

Լուի վան Գալը Հոլանդիայի հավաքականը գլխավորել է 2000-2001-ը և 2012-2014-ը, իսկ ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդալակիր: 2016-ից մարզիչը գործազուրկ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում