15:10  ,  5 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Գոլ՝ անկյունայինից, ԱՄՆ-ի ֆուտբոլիստուհիներն առաջին անգամ՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել ԱՄՆ-ի հավաքականը:

Երրորդ տեղի համար խաղում ամերիկուհիները 4:3 հաշվով հաղթել են Ավստրալիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում դուբլի հեղինակ են դարձել Մեգան Ռապինոն ու Կարլի Լլոյդը: Ռապինոն գոլերից մեկը խփել է անկյունայինից կատարած հարվածով:

Օգոստոսի 6-ին կայանալիք եզրափակիչում կմրցեն Շվեդիայի և Կանադայի հավաքականները:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը քառակի օլիմպիական չեմպիոն է: Թիմն առաջին անգամ բրոնզե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով