15:40  ,  5 օգոստոսի, 2021

«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Մադրիդ «Ռեալը» ներկայացրել է արտագնա խաղերի համար նախատեսված նոր համազգեստը, որով հանդես կգա 2021/2022թթ. մրցաշրջանում, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Adidas ընկության կողմից պատրաստված համազգեստը կապույտ է: Այն պատրաստելիս դիզայներները ոգեշնչվել են Մադրիդի մշակույթով, այդ պատճառով մարզաշապիկի վրա կան գրաֆիտի տարրեր:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում Արքայական ակումբն օգոստոսի 15-ին կհյուրընկալվի «Ալավեսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս