14:10  ,  5 օգոստոսի, 2021

VAR-ը կկիրառվի ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերում

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

VAR-ը կօգտագործվի ԱԱ-2022-ի ընտրական փուլի մնացած բոլոր հանդիպումներում: Նախապես ծրագրվել էր, որ դա պետք է տեղի ունենար ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկից, սակայն մեկնարկային 3 տուրերում խնդիրներ էին առաջացել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և J խմբի առաջատարն է: Աշնան սկզբնամասում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում