13:33  ,  5 օգոստոսի, 2021

Լուկաս Սելարայանի հերթական գոլը MLS-ում

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Քրյուն» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է «Դի Սի Յունայթեդին»:

«Կոլամբուս Քրյուի» երկրորդ գոլը 71-րդ րոպեին խփել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի կիսապաշտպանը Լուկաս Սելարայանը: Դա 29-ամյա ֆուտբոլիստի 6-րդ գոլն էր ընթացիկ առաջանությունում:

17 խաղից հետո «Կոլամբուս Քրյուն» 24 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում