10:30  ,  5 օգոստոսի, 2021

Արգենտինայի գավաթ. «Բոկա Խունիորսը» 11 մետրանոցներով հաղթել է «Ռիվեր Փլեյթին» (ֆոտո)

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորսը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Ռիվեր Փլեյթին» և դուրս եկել հաջորդ փուլ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» մեկնարկային կազմում հանդես է եկել 81 րոպե:

Քառորդ եզրափակիչում Բուենոս Այրեսի թիմի մրցակիցը կլինի «Պատրոնատոն»:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը հունիսի 18-ին արգենտինական «Ուրականից» էր տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Բալեկյանը 2018 թվականից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել էր 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս