22:16  ,  4 օգոստոսի, 2021

«Լիվերպուլը» երկարաժամկետ պայմանագիր կնքեց Ալիսոնի հետ (ֆոտո, վիդեո)

«Լիվերպուլը» երկարաձգել է համագործակցությունը 28-ամյա բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերի հետ։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ալիսոն Բեքերը 2018-ին իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։ Այդ տրանսֆերի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը՝ 72,5 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում նա բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, բաց թողել 41 գոլ, 15 խաղում բաց չի թողել, խփել է 1 գոլ՝ «Լիվերպուլի» պատմության մեջ պաշտոնական խաղերում գոլ խփած առաջին դարպասապահը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում