12:50  ,  5 օգոստոսի, 2021

«Կայրաթ» - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի ղազախական «Կայրաթին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ղազախստանի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.40 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 8.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33:

«Կայրաթի» ու «Ալաշկերտի» միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Ղազախական ակումբի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս