15:04  ,  4 օգոստոսի, 2021

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

Երևանի «Արարատից» հեռացած Կարեն Մուրադյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 7 անգամ։

Հայաստանում Կարեն Մուրադյանը հանդես է եկել նաև Գյումրիի «Շիրակում» ու Երևանի «Ալաշկերտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում