13:42  ,  4 օգոստոսի, 2021

Լուի վան Գալը՝ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Լուի վան Գալը նշանակվել է ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ, hաղորդում է Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

69-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. աշխարհի առաջնության ավարտը: Վան Գալի օգնականները կլինեն Դանի Բլինդը, Ֆենկ Ֆրեյզերը և Ֆրանկ Հոեկը:

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ֆրանկ դե Բուրի հրաժարականից հետո:

Լուի վան Գալը Հոլանդիայի հավաքականը գլխավորել է 2000-2001-ը և 2012-2014-ը, իսկ ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդալակիր: 2016-ից մարզիչը գործազուրկ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում